Բարսելոնայի օդանավակայանում ձերբակալվել են Ադրբեջանի 46-ամյա և Իսպանիայի 56-ամյա քաղաքացիներ, ովքեր փորձել են ապօրինի ճանապարհով կոկաին տեղափոխել: Այս մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Օդանավակայանի աշխատակիցներն ուշադրություն են դարձրել այն փաստի վրա, որ իսպանացի տղամարդը տարօրինակ քայլվածք ունի: Նրանք հայտնաբերել են, որ նրա ոտքերին ամրացված են թմրամիջոցներով փաթեթներ:
Պարզվել է, որ Սան-Պաուլուից Բարսելոնա մեկնած տղամարդը ադրբեջանցի տիկնոջ հետ փորձել է տեղափոխել 2,7 կգ կոկաին: