Հայաստանի Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները դեկտեմբերի 13-ի գիշերը հայ-իրանական սահմանի «Ագարակ» անցակետում հայտնաբերել են Իրանի քաղաքացու, ով փորձել է սահմանն անցնել խախտում թույլ տալով:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' Իրանի քաղաքացին փորձել է բեռնատար ավտոմեքենայով անօրինական կերպով տեղափոխել հորատման կայանքների սարքավորումներ և ալկոհոլային խմիչքներ:
Ավտոմեքենան ստուգելու ընթացքում հատուկ պատրաստված թաքստոցում հայտնաբերվել են նաև մաքսանենգ նյութեր: Դրանից հետո ապրանքը և տրանսպորտային միջոցի վարորդն ըստ կանոնակարգի հանձնվել են Մեղրիի մաքսային ծառայողներին:
Նախնական տվյալներով' մաքսանենգ ապրանքը գնահատվում է 1 մլն 300 հազար դրամ: