Ռուս սահմանապահները շարունակում են աչալրջորեն իրականացնել Հայաստանի Հանրապետության սահմանի պահպանության իրենց ծառայությունը:

 

 

Այս մասին նշվում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին տրամադրված հաղորդագրության մեջ, որում ասվում է, որ փետրվարի 16-ին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին, «Ագարակ»-ի անցակետում հատելով ՀՀ սահմանը, փորձել է երթուղային ավտոբուսով ապօրինի անցկացնել ստոմատոլոգիական սարքավորումներ (տիտանից գամասեղներ, ստոմատոլոգիական սարքի հավելվածներ, ատամի պատրաստման ճենապակու փոշի):

 

 

ՀՀ մաքսային մարմինների հետ տրանսպորտային միջոցի համատեղ զննության ընթացքում վարորդի նստաթոռի տակ հայտնաբերվել է 100 միավոր մաքսանենգ ապրանք: Ապրանքն ու իրավախախտը սահմանված կարգով հանձնվել են Մեղրիի մաքսային աշխատակիցներին՝ հետագա վարույթ իրականացնելու համար: Հստակեցվում է մաքսանենգ ապրանքի ծավալը: