Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել պաշտոնազուրկ նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակիցների ցույցը ցրելու համար, որի հետևանքով զոհվել է 15 մարդ, գրում է Reuters-ը' հղում կատարելով ականատեսների:
AFP գործակալության տվյալներով' ներկայումս ոստիկանները փորձում են ցրել Մուրսիի կողմնակիցների վրանային ճամբարները: Հիշեցնենք, որ նախորդ գիշեր Կահիրեում վերսկսվել էին բախումները Մուրսիի համախոհների և ընդդիմադիրների միջև: