Կահիրեում չորեքշաբթի երեկոյան զբոսանավի և բեռնատար նավի բախման հետևանքով զոհվել է քսան մարդ: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: Ողբերգությունը տեղի է ունեցել Նեղոս գետի վրա:
Ըստ նախնական տվյալների՝ բոլոր զոհվածները Եգիպտոսի քաղաքացիներ են:
Ողբերգության ժամանակ զբոսանավի վրա ավելի քան 70 մարդ է եղել: