Նիգերիայում նավաբեկության հետևանքով զոհվել է առնվազն 42 մարդ, իսկ ևս 100-ը համարվում է անհետ կորած, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը:
Այս մասին շաբաթ օրը հայտարարել է տեղական արտակարգ իրավիճակների ղեկավար Մոհամմեդ Շաբան: Ըստ գործակալության տվյալների, մարդկանց և բեռներ տեղափոխող նավը խորտակվել է Նիգեր գետում:
Նավաբեկության պատճառների մասին ոչինչ հայտնի չէ:
Աղբյուրը՝ Tert.am