Վերջին օրերի ընթացքում մոտ 400 մարդ է զոհվել Միջերկրական ծովում տեղի ունեցած նավաբեկության հետևանքով: Այս մասին հայտնել է interfax.ru-ն:

 

Նշվում է, որ փախստականները Լիբիայի ափերից են եկել: Նրանց ազգության մասին ոչինչ չի ասվում: Փրկարարներին հաջողվել է փրկել 150 անօրինական ներգաղթյալի:

 

Save the Children միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ բոլոր անհայտ կորածները զոհվել են: Ակտիվիստների տվյալներով' նրանց թվում մեծ թվով անչափահասներ և երեխաներ կան: