Տարբեր տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի Ջիզան քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 25-ից 35 մարդ:

 

Մասնավորապես, Okaz թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել է, որ 31 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել: Որոշ ինտերնետ-օգտատերեր, իրենց հերթին, գրում են 35 զոհի մասին, և ավելի քան հարյուր վիրավորների: Տեղեկություններ կան նաև, որոնք պաշտոնապես դեռևս չեն հաստատվել, որ հրդեհի հետևանքով զոհվել է 12 նորածին:

 

Քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր տնօրինության Twitter-ի պաշտոնական էջում հաղորդվում է, որ հրդեհի հետևանքով զոհվել է 25 մարդ, ևս 107-ը՝ վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց: