Եգիպտոսի դատարանը հոկտեմբերի 9-ին նշանակել է երկրի տապալված նախագահ Մուհամմեդ Մուրսիի դատավարության օրը. տեղեկացնում է Agence France-Presse-ը' հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:

 

Համաձայն դատարանի վճռի' սպանություններ հրահրելու մեջ մեղադրվող նախագահի գործի լսումները կսկսվեն նոյեմբերի 4-ին:

 

Մուրսիի հետ այդ գործով դատարանի առջև կանգնելու է ևս 14 մարդ:

 

Իսլամիստ նախագահ Մուրսին Եգիպտոսի ռազմական իշխանության կողմից տապալվել և ձերբակալվել էր 2013թ. հուլիսի 4-ին: