Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի ծառայությունից։

Վարչության որոշմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի խորհրդի նախագահ է նշանակվել Գոհար Սաֆարյանը, իսկ քարտուղար՝ Պապին Բաղդասարյանը։