Այսօր Կահիրեում կսկսվեն Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի դեմ ցուցարարների սպանության գործով դատական լսումները. գրում է Associated Press-ը:
Ակնկալվում է, որ այն տեղի կունենա Թորա բանտային համալիրի տարածքում, ուր պահվում են «Մուսուլման եղբայրներ» շարժման շատ առաջնորդներ: Նույն այս բանտում 2 տարի անցկացրել է Եգիպտոսի մեկ այլ նախագահ Հոսնի Մուբարարքը, ում տապալել էին 2011թ. հեղափոխության արդյունքում:
Դեռևս հայտնի չէ, թե Մուրսին անձամբ ներկա գտնվելու է լսումներին, թե' ոչ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պետության նախկին ղեկավարին դատարանի դահլիճ են բերելու ուղղաթիռով: