Այսօր Բոսթոնում սկսվում է ապրիլի 15-ին բոսթոնյան մարաթոնի ահաբեկչության համար մեղադրվող Ջոհար Ցարնաևի գործով առաջին դատական նիստը:
Պայթյունների արդյունքում զոհվել էր 3 մարդ, իսկ 260-ից ավելին՝ վիրավորվել: ԱՄՆ-ի դաշնային իշխանությունները Ցարնաևին մեղադրանք են ներկայացրել 30 կետերով, որոնց թվում' «զանգվածային ոչնչացման զենք, այն է' ինքնաշեն ռումբ, օգտագործելու համար»:
Գործած հանցանքի համար Ցարնաևին սպառնում է մահապատիժ կամ ցմահ ազատազրկում: Դատական լսմանը ներկա են լինելու զոհվածների հարազատները. գրում է ИТАР-ТАСС-ը: