Ջոհար Ցարնաևի քույրը՝ Ալինա Ցարնաևան, ում Միացյալ Նահանգների իշխանությունները կասկածում են 2013 թվականի ապրիլին Բոստոնի մարաթոնի ժամանակ պայթյունների կազմակերպման մեջ, Նյու Յորքի դատարանի դահլիճից դուրս է տարվել ձեռնաշղթաներով, որտեղ սեպտեմբերի 30-ին կայացել է նրա գործով դատավարությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ցարնաևայի փաստաբան Սյուզան Մարկուսը:
Նյու Յորքի նահանգում բնակվող 24-ամյա Ցարնաևան կալանավորվել է օգոստոսի 27-ին մի կնոջ հասցեին բանավոր սպառնալիքներ անելու մեղադրանքով: «Ես գիտեմ մարդկանց, ովքեր կգան քեզ մոտ և ռումբ կդնեն»,- իբրև թե հայտարարել է նա այդ կնոջ հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ:
Ցարնաևայի նկատմամբ ևս մի գործ է հարուցված Մասաչուսեթսի նահանգում թղթադրամների կեղծման մեղադրանքով, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: