ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Արմեն Պապիկյանը Արտաշատ քաղաքում գտնվող դատարանի շենքից անհաջող փախուստի փորձ է կատարել, որի համար նրան նոր մեղադրանք է առաջադրվել: Գործը վարույթ է ընդունվել Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

25-ամյա Արմեն Պապիկյանը, Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ քր. օր-ի 175 հոդ. 3-րդ մասի 1-ին կետով «ավազակությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով» քննվող քրեական գործով լինելով ամբաստանյալ, ըստ նախաքննական մարմնի, Արտաշատ քաղաքում գտնվող դատարանի շենքում ձերբակալվածներին պահելու վայրից ՀՀ Ոստիկանության Արարատի մարզային վարչության ուղեկցող դասակի ոստիկանների կողմից դատական նիստերի դահլիճ ուղեկցելու ժամանակ, դատարանի շենքի երկրորդ հարկի աստիճանահարթակի կիսաբաց պատուհանից դուրս ցատկելով փորձել է փախուստ կատարել:

Սակայն Պապիկյանն անմիջապես բռնվել է ուղեկցող դասակի ոստիկանի կողմից:

Արմեն Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

Հեղինակ:
«Փաստինֆո»