Ուկրաինայում այսօր մեկնարկում է երկրի նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Թեկնածուները կարող են կուսակցությունների կողմից ինքնաառաջադրվել կամ առաջադրվել: Որպես թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ է 2,5 գրիվենի՝ մոտ 280 հազար դոլարի գրավ:
Թեկնածուների առաջադրման գործընթացը կավարտվի մարտի 30-ին՝ քվեարկության օրվանից 55 օր առաջ: Մինչև ապրիլի 19-ը կանցկացվի վիճակահանություն, որի արդյունքներով կորոշվի եթեր դուրս գալու հերթականությունը: Նախընտրական արշավը կսկսվի ապրիլի 20-ին և կավարտվի մայիսի 23-ին:
Ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան հունիս 4-ից ոչ ուշ: