Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր վնասվել է մոտ 3780 բնակելի շենք, ամբողջությամբ ավերվել է 651 շենք: Այս մասին գրում է BBC-ին մեջբերելով Արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախագահի տեղակալ՝ Ռոման Պրիմուշինի խոսքերը։
«Այս վիճակագրությունը ֆիքսում է միայն այն դեպքերը, երբ փրկարարները կարողացել են ամբողջությամբ գնահատել վնասի չափը՝ առանց իրենց կյանքը վտանգի ենթարկելու: Այն չի ներառում ռուսական զորքերի կողմից օկուպացված տարածքները, որտեղ հնարավոր չէ գնահատել ավերածությունները»,- ասել է Պրիմուշը։