Հունաստանում այսօր սկսվում է զանգվածային գործադուլների շաբաթը՝ միջազգային վարկատուների «եռյակի» ներկայացուցիչների այցի նախաշեմին, հայտնում է РИА Новости-ն: Վարկատուները պետք է գնահատեն երկրում կառուցվածքային բարեփոխումների ընթացքը: Մի քանի հազար պետծառայողներ աշխատանքային ռեզերվ են տեղափոխվել հուլիսին: Մինչև սեպտեմբերի վերջը ծրագրվում է աշխատանքային ռեզերվ ուղարկել ևս 12 հազար 500 հոգու:

 

Նրանցից 4 հազարը վերջնականապես կհեռացվի: Տեսուչները կքննարկեն պետական խոշոր կորպորացիաների մասնավորեցման ծրագրերը: Հունաստանը հույս ունի, որ իր ֆինանսների աուդիտը կավարտվի մինչև հոկտեմբերի 15-ը, երբ նախատեսված է Եվրախմբի հանդիպումը, որի ժամանակ էլ կորոշվի վարկային հերթական միկրո-չափաբաժնի' մեկ միլիարդ եվրո ստանալու հարցը: 

 

 

Աղբյուրը` Armeniatv.am