Ֆեյսբուքյան օգտատեր Անի Կաղինյանը իր էջում գրել է.
«Ապարանում այսօր հողին կհանձնեն շաբաթ երեկոյան կատարված ողբերգության երկու զոհերին:
Ներքին թշնամանքը ու ռազբիռատնները տևել է մի քանի օր, Ապարանի տարբեր հատվածներում տղաներ են հավաքվել հայհոյանքների տարափ է եղել ծեծկռտուք, որտե՞ղ էին պարգևավճար ստացող իրավապահ մարմինները, ինչու՞ չի եղել օպերատիվ տեղեկատվություն տիրող լարված իրավիճակի վերաբերյալ, ինչու՞ եք թողել, որ գործը հասնի ողբերգության:
Ափսոս էին տղաները: Անաչառ քննություն պետք է լինի, պետք է պատժվեն ոչ միայն հրազենից կրակողները, այլև բոլոր նրանք ովքեր դրդել են դրան, պատճառ են հանդիսացել, անտարբերություն են ցուցաբերել»: