Եգիպտական բանակի հրամանատարությունը սկսել է զորքերը կուտակել նախագահ Մուհամմեդ Մուրսիի համախոհների միտինգների վայրերում. հայտնում է Կահիրեում The Guardian-ի թղթակիցը:

Խոշոր բանակային ստորաբաժանումներն արդեն հասել են Նասր Սիթիի շրջան, ուր վերջին օրերին գտնվում է իսլամիստների գլխավոր ճամբարը:

Իսկ ինչպես տեղեկացնում է Reuters-ը, միաժամանակ սկսվել է եգիպտական բանակի Գլխավոր շտաբի արտահերթ նիստը: Ինչ են քննարկում գեներալները, դեռևս հայտնի չէ:

Զորքերի կուտակումը սկսվել է նախագահ Մուրսիին ներկայացված վերջնաժամկետի ավարտից 5 ժամ առաջ: Բանակի գեներալները ընդդիմությունից և նախագահից պահանջել են անմիջապես վերջ տալ փողոցներում շարունակվող հակամարտություններին: Հակառակ դեպքում զինվորականությունը սպառնում է երկրում իշխանությունը վերցնել իր ձեռքը: