Րաֆֆի Հովհաննիսյանին Գյումրիում դիմավորեցին շատ ջերմ՝ Րաֆֆի, Րաֆֆի, Հայաստան, հաղթանակ վանկարկումներով: Սակայն մինչեւ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը ոստիկանները փորձել են ցրել հանրահավաքը Թատերական հրապարակից: Րաֆֆի Հովհաննիսյանը ցած իջավ բեմից եւ մոտեցավ ոստիկաններին.«Եթե կամենում եք ինչ-որ մեկին ձերբակալել՝ ինձ ձերբակալեք, եթե հանրահավաքը անօրինական է՝ ես եմ մեղավոր, ինձ ձերբակալե՛ք»,-ասաց Րաֆֆի Հովհաննիայանը, որից հետո ոստիկանները հեռացան եւ հանրահավաքը շարունակվեց:
Քրիստինա Մկրտչյան