ՌԴ Մոսկվա քաղաքի ոստիկանության մայրաքաղաքային վարչության պետ Անատոլի Յակունինը որոշում է կայացրել ամեն ուրբաթ օր Մոսկվայում ոստիկանական շրջայցեր կազմակերպել անօրինական ներգաղթյալներ բացահայտելու նպատակով. տեղեկացնում է Интерфакс-ը:

 

Հատուկ նշանակության գործողությունների շրջանակներում իրավապահ մարմինները ստուգելու են ներգաղթյալների բնակարանները: Ինչպես նաև այդ օրերին կավելանա հսկիչ կետերի քանակը:

 

Մայրաքաղաքային ոստիկանության պետը խոստացել է մինչև տարվա վերջ Մոսկվայի բոլոր շուկաները, տոնավաճառները և հանգստյան օրերին գործող առևտրի այլ կետերը ստուգել և մաքրել ապօրինի ներգաղթյալներից: