Այսօր՝ դեկտեմբերի 25–ին, ՀՀ մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև՝ ընդդեմ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում տիրող իրավիճակի, ոչ կանոնադրական հարաբերությունների և ռուս զինծառայողների՝ ՀՀ քաղաքացիների անվտանգությանը սպառնացող վարքագծի:
Ցույցի ընթացքում ՌԴ դեսպանին կհանձնվի բողոքի Հանրագիր։ Կներկայացվի նաև ՀՀ իշխանություններին ուղղված ուղերձը: