Ազգային ժողովի հերթական քառօրյայի ընթացքում այսօր՝ փետրվարի 8-ին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ հայտնի բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի՝ Մինսկից Բաքու տեղափոխման հարցով:


Պատգամավորը կոչ արեց այսօր՝ փետրվարի 8-ին, ժամը 15.00-ին լինել Հայաստանում Բելառուսի դեսպանատան դիմաց, այս իրավիճակին կոշտ դիրքորոշում հայտնելու համար:

 

«Կարծում եմ՝ Հայաստանի ԱԳՆ-ն պետք է հետ կանչի Բելառուսում Հայաստանի դեսպանին և դիվանագիտական ու քաղաքական ամենակոշտ հակազդեցության միջոցները ձեռնարկի»,- ասաց պատգամավորը:

 

Բողոքի ակցիան՝ 1-ին լրատվականի տեսանյութում.