Ի նշան ադրբեջանցի քաղբանտարկյալների նկատմամբ համերաշխության' Կիևում մարդու իրավունքների հարցերով զբաղվող նորվեգական «Մարդու իրավունքների տուն» հիմնադրամը բողոքի ակցիա է կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան դիմաց:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը: Մասնակիցներն իրենց ձեռքերում պահել են ադրբեջանցի քաղբանտարկյալների լուսանկարները, ոմանք էլ հագել են նրանց նկարներով վերնաշապիկներ:
Ավելի վաղ նույն հիմնադրամը նմանօրինակ բողոքի ակցիա էր կազմակերպել նաև ուկրաինական Չերնիգով քաղաքում:
«Մարդու իրավունքների տուն» նորվեգական հիմնադրամը 2009 թվականին բացվել էր նաև Բաքվում, սակայն երկու տարի անց իշխանությունները փակել էին գրասենյակը և չեղյալ էին համարել կառույցի գրանցումը: