Ադրբեջանում մեծ թվով քաղբանտարկյալների առկայությունը շարունակում է զանազան բողոքի ակցիաների պատճառ դառնալ աշխարհի տարբեր երկրներում: Այս անգամ միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները բողոքի ցույց են իրականացրել Բելգիայում Ադրբեջանի դեսպանատան առաջ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:

 

Ներկաներն իրենց ձեռքերում պահել են քաղբանտարկյալներ Լեյլա Յունուսի, Ռասուլ Ջաֆարովի, Ինթիգամ Ալիևի և այլոց լուսանկարները: Հավաքվածներն Ադրբեջանի իշխանություններից պահանջել են անմիջապես ազատ արձակել ճաղերի հետևում պահվող քաղբանտարկյալներին և իրավապաշտպաններին: