Բելգիահայ համայնքը ապրիլի 10-ին բողոքի ցույց է անցկացրել Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատան առջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ցույցին մասնակցել են Բելգիայի հայ համայնքի տասնյակ կազմակերպությունների հարյուրավոր ներկայացուցիչներ' իրենց բողոքի ձայնը բարձրացնելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի դեմ:
Ցույցի մասնակիցները դատապարտել են խաղաղ բնակչության նկատմամբ կատարված վայրագությունները, հայտնել իրենց պատրաստակամությունն ամեն կերպ աջակցելու Արցախի ժողովրդի արդարացի պայքարին: