Լոս Անջելեսի հայ համայնքի շուրջ 3500 ներկայացուցիչներ, հետևելով Հայկական երիտասարդական ֆեդերացիայի կոչին, դուրս էին եկել բողոքի ցույցի' ընդդեմ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծված ագրեսիայի: Ինչպես հաղորդում է asbarez.com-ը, ցուցարարներն անցել են կենտրոնական Վիլշիր և Գրանվիլ պողոտաներով' վանկարկելով «Ոչ մի թիզ», «Արցախն ուժեղ է» և հասել մինչև Լոս Անջելես ում Ադրբեջանի հյուպատոսություն:

 

Ցուցարարները նաև մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց հիշատակը' բարձրաձայն կարդալով նրանց բոլորի անունները:

 

Ցույցի կազմակերպիչներից Արենի Համբարյանն իր ելույթում նշել է, որ քանի դեռ կենսական սպառնալիք կա Արցախիկամ հայկական որևէ այլ հողակտորի նկատմամբ, հայերը պետք է շարունակեն իրենց աննկուն պայքարը:

 

Հայկական երիտասարդական ֆեդերացիայի ներկայացուցիչներից Դավիթ Առաքելյանն էլ հայտարարել է, որ «Մեր զինվորների հետ» արշավի շրջանակներում Լոս Անջելեսի հայ համայնքը օժանդակություն կտրամադրի հայ զինծառայողների, և մասնավորապես Արցախում զոհվածների ընտանիքներին:

 

Ամերիկահայերի ցույցին անդրադարձ են կատարել մի շարք ամերիկյան լրատվամիջոցներ, այդ թվում NBC-ն: