Ազգային ժողովի հերթական քառօրյայի ընթացքում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ հայտնի բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին՝ Մինսկից Բաքու տեղափոխման հարցին:

 

Պատգամավորը կոչ արեց այսօր՝ փետրվարի 8-ին, ժամը 15.00-ին լինել Հայաստանում Բելառուսի դեսպանատան դիմաց, այս իրավիճակին կոշտ դիրքորոշում հայտնելու համար:

 

«Կարծում եմ՝ Հայաստանի ԱԳՆ-ն պետք է հետ կանչի Բելառուսում Հայաստանի դեսպանին և դիվանագիտական ու քաղաքական ամենակոշտ հակազդեցության միջոցները ձեռնարկի»,- ասաց պատգամավորը: