Բաքվի Նարդարան ավանում բողոքի ակցիա է տեղի ունեցել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, բնակիչները դժգոհություն են հայտնել առկա կոմունալ-կենցաղային բազմաթիվ խնդիրների առնչությամբ, հատկապես, այն բանից, որ էլեկտարէներգիան ավանին տրվում է ընդհատումներով:

 

Նարդարանի բնակիչ Նաթիկ Քերիմովը ռադիոկայանին հայտնել է, որ էլեկտրաէներգիան տրվում է ընդամենը 6-7 ժամով: Նա նաեւ պատմել է, որ բնակիչների մոտ կոմունալ ծախսերի դիմաց մեծ պարտքեր են կուտակվել, բայց իրենք չեն կարող դրանք վճարել, քանի որ մարդկանց մեծ մասը չի աշխատում:

 

Ակցիայի մասնակիցները հավաքվել են ավանի կենտրոնում եւ դժգոհություն հայտնել գործազրկությունից եւ կոմունալ խնդիրներից: