Բաքվում մի խումբ ադրբեջանցի ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացնում հայ պատգամավորների' Բաքու կատարած աշխատանքային այցի դեմ: Այս մասին հայտնում է «Ենի Մուսավաթ» պարբերականը:

 

Հանրահավաքը տեղի է ունենում Four Seasons հյուրանոցի դիմաց, որտեղ գտնվում են հայ պատգամավորները:

 

Ոստիկանությունը ցրել է ցուցարարներին, վերցրել նրանց ցուցապաստառները:

 

Հիշեցնենք, որ Բաքվում ՆԱՏՕ-ի «Rose Roth» սեմինարին մասնակցելու համար Հայաստանը ներկայացնում էին Ազգային ժողովի պատգամավորներ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ՆԱՏՕ ԽՎ հայկական և Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը: