«Դեմ ենք Մաքսային միությանը», «Վերջ տվեք օլիգարխիային», «Սերժիկ, հեռացիր» վերտառությամբ պաստառներով պրահայաբնակ մի խումբ հայեր այսօր բողոքի ակցիա անցկացրին Չեխիայի նախագահական պալատի դիմաց:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ' նրանք ասում էին, որ հավաքվել են իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Հայաստանի առջև ծառացած խնդիրների՝ արտագաղթի, գործազրկության, սահմանային կրակոցների վերաբերյալ:
Չեխիայում բնակվող հայերին մտահոգում է նաև Հայաստանի նախագահի՝ Մաքսային միությանը անդամ դառնալու որոշումը: Նրանք կարծում են, որ առանց հայաստանցիներին հարցնելու չէր կարելի նման որոշում կայացնել: