Այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում ՀՀ գլխավոր դատախազության շենքի տարածքում։
Ակցիայի մասնակիցներից է նաև ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը։
Բողոքի ակցիայի մասնակիցները դատախազության առաջ են՝ «Դատախազ, հեռացի՛ր», «Ազատություն քաղբանտարկյալներին» կոչով և պաստառներով և պահանջում են Արթուր Դավթյանից՝ ինքնակամ լքել պաշտոնը, քանի դեռ ստիպված չի եղել դա անել ՀՀ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի օրինակով։
Նշենք, որ նրանք պահանջում են նաև ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հրաժարականը։