ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ' ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն' ՀՀ կառավարության նախաձեռնությամբ' 2013 թվականի դեկտեմբերի 20-ին' ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան' նախաձեռնողի սահմանած օրակարգով:

 

ԱԺ արտահերթ նիստին զուգահեռ' ԱԺ շենքի մոտ կանցկացվի բողոքի ակցիա: Այն նախաձեռնել է ֆեյսբուքյան «Որոշողը մենք ենք» քաղաքացիական նախաձեռնությունը: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

 

«Ազգային ժողովի արտահերթ նիստում հանցավոր վարչախումբը փորձելու է վավերացնել ՀՀ-ն 30 տարով սուվերենությունից զրկելու՝ ինքնիշխանությունը կորցնելու՝ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 2-ին կայացրած հանցավոր որոշումը: Բոլորս ժամը 11:30 գնում ենք ԱԺ-ի դիմաց՝ ՄԵՆՔ ԵՆՔ ՈՐՈՇՈՂԸ»: