«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում 44/4 և Փափազյան 118/1-ում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանատերերը բողոքի ակցիա են անցկացրել Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում'Սերժ Սարգսյանի առանձնատան դիմաց' խնդիրը նրան ներկայացնելու համար:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում բնակիչներից մեկը նշեց, որ բազմիցս դիմել են տարբեր կառույցների, սակայն ոչ մի հստակ պատասխան չեն ստացել, և իրենց միակ հույսը Սերժ Սարգսյանն է:

 

Բնակարանատերերին մոտեցավ նախագահականի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ով առաջարկեց բնակիչներից մի քանիսին հանդիպել և հարցը քննարկել Բաղրամյան 26-ում:

 

Ավելի ուշ բնակարանատերերից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ նախագահականից մեկ ամիս ժամանակ են խնդրել, որպեսզի խնդրին ծանոթանան և լուծում տան:

 

Նշենք, որ շինարարական ընկերությունը պատկանում էր ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին:

 

Քաղաքացիները պահանջում են իրենց տրամադրել օրինական ճանապարհով «Տոնուս» ՍՊԸ-ից ձեռք բերած բնակարանները:

 

2006-ից ընտանիքները «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ' վերը նշված բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով: Սակայն վերջերս բնակիչներին հայտարարել են, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «Արցախբանկ» ՓԲԸ-ում: