Ավստրալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն առաջին հարվածներն է հասցրել Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Agence France-Presse-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:

 

«F/A-18F Super Hornet կործանիչից երկու ռումբ է նետվել ԻՊ-ի զինյալների հետ առնչություն ունեցող շենքի վրա»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:

 

Ավելի վաղ նշվել է, որ Ավստրալիան Boeing F/A-18F Super Hornet վեց կործանիչ է ուղարկել Իրաքում ԻՊ-ի դեմ իրականացվող ռազմական գործողությանը մասնակցելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: