Ֆրանսիական օդային ուժերը սեպետմբերի 19-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրաքում ԻԼԻՊ խմբավորման դիրքերին, մասնավորապես, ռազմատեխնիկայի պահեստներին: Պատճառած վնասների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Ֆրանսիան հայտարարել է, որ օդային ռմբակոծությունները կշարունակվեն մի քանի օր: Օդային հարվածներն ուղղվել են Իրաքի հյուսիս-արևելյան շրջաններին:

 

Ավելի վաղ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը նշել էր, որ մոտ ժամանականերս օդային հարվածներ կսկսվեն ԻԼԻՊ դիրքերի ուղղությամբ: Նրա խոսքով' իր երկիրը պատրաստ է միանալ ԻԼԻՊ-ի դեմ հակաահաբեկչական գործողություններին, սակայն չի պատրաստվում զինվորներ ուղարկել Իրաք:

 

Իսկ ԱՄՆ-ն էլ հայտարարել էր, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում իրեն կաջակցեն ավելի քան 50 երկրներ: ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբամայի խոսքով' ԱՄՆ-ը պետք է ռազմական գործողություններ կսկսի ԻԼԻՊ-ի դեմ բոլոր այն տարածքներում, որտեղ գործում էխմբավորումը, այդ թվում նաև Սիրիայում: Նա ընդգծել է, որ ապստամբների դեմ պայքարում Վաշինգտոնը չի համագործակցի Դամասկոսի հետ: