Մեծ Բրիտանիան առաջին հարվածներն է հասցրել Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դիրքերին: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

 

Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով ITV հեռուստաալիքին, «Տորնադո» տեսակի երկու ինքնաթիռ նետել է վեց ռումբ, որից հետո ապահով վերադարձել «Ակրոտիրի» ավիաբազա:

 

Հիշեցնենք, որ բրիտանացի խորհրդարանականներն աջակցել են երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնի առաջարկը՝ Թագավորության օդուժի հարվածները ԴԱԻՇ-ի դիրքերին սկսելու վերաբերյալ: Կողմ է քվեարկել 397 խորհրդարանական, դեմ՝ 223-ը: