Ռուսական Ту-22М3 հեռահար ռմբակոծիչները միասնական ավիահարվածներ են հասցրել սիրիական Դեր-Զոր նահանգի Աբու-Քեմալ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Հարվածների թիրախ են հանդիսացել ահաբեկիչների զենքերի և ռազմամթերքի պահեստները, ինչպես նաև նրանց հրամանատարական կետերը: Օբյեկտիվ վերահսկողության ծառայության տվյալներով՝ նախանշված բոլոր թիրախները խոցվել են: Առաջադրանքը կատարելուց հետո ռուսական բոլոր ինքնաթիռները վերադարձել են «Հմեյմիմ» ռազմական օդանավակայան: