Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հաստատել է, որ երկրի օդային ուժերը զանգվածային հարված են հասցրել Ռաքքա քաղաքին, որը վերահսկվում է ԻԼԻՊ-ի կողմից:

 

«Առաջին օբյեկտը, որը ոչնչացվել է այդ հարվածի արդյունքում՝ ԻԼԻՊ-ի հրամանատարական կետն է եղել, որն օգտագործվում էր նաև որպես կամավորներին հավաքագրելու վայր և զենք ու զինամթերքի պահեստ: Երկրորդ ոչնչացված օբյեկտը՝ մոջահեդների պատրաստման ճամբարն է»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է Ֆրանսիայի ՊՆ-ի հայտարարությունը: