Մեծ Բրիտանիայի ծովակալ Ջոն Ուիլն ընդունելի է համարում Սիրիայում ԻԼԻՊ-ի դիրքերի դեմ «Թրայդենտ» բալիստիկ հրթիռների օգտագործումը, որոնք ունակ են միջուկային մարտագլխիկ կրել՝ հարվածելով ավելի քան 11 հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախների:
Ինչպես գրում է Express պարբերականը, Ուիլը կարծում է, որ միջուկային զենքի կանխարգելիչ օգտագործումը թույլ չի տա զինյալների ստանալ, այսպես կոչված, «կեղտոտ ռումբը» (ռադիոլոգիական զենքի ամենահեշտ տարբերակը՝ խմբ.):
Ծովակալի խոսքով՝ «Թրայդենտ» հրթիռները կարող են օգտագործվել գրոհայինների դիրքերին կոալիցիայի հարվածների դեպքում:
«Կանգնեցնել ջիհադիստներին չի հաջողվի, սակայն մենք թույլ չենք տա, որպեսզի նրանք ստանան կեղտոտ ռումբի պատրաստման համար նյութեր», - մեկնաբանել է գեներալը: