Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտարարել է, որ չի բացառում երկրի ավիացիայի հնարավոր մասնակցությունը Սիրիայի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դիրքերի ռմբակոծությանը: Այս մասին հայտնել է Sky News-ը:

 

Ըստ նրա՝ Պենտագոնը ողջունում է Բրիտանիայի ցանկացած տեսակի մասնակցությունը ահաբեկիչների դեմ գործողություններին:

 

Ավելի վաղ բրիտանական խորհրդարանը կողմ է քվեարկել Իրաքում ԻԼԻՊ-ի դիրքերին հասցրած օդային հարվածներին: