Լիբանանի զինված ուժերի հինգ զինվոր է զոհվել Սիրիայի հետ սահմանին՝ իսլամիստ գրոհայինների հետ բախումների ընթացքում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

 

Գրոհայինները հարձակվել են բանակային ուղեկալի վրա ուշ երեկոյան՝ այն բանից հետո, երբ տարածքում երկար ժամանակ կրակոցներ են հնչել:

 

Զինուժի ներկայացուցիչները նաև հայտնել են, որ մարտերի արդյունքում չեզոքացվել են բազմաթիվ ահաբեկիչներ, սակայն նրանց հստակ թիվը չի նշվում: