Լիբանանի անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ սիրիա-լիբանանյան սահմանին, սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով լիբանանցի 2 զինծառայող է զոհվել, ևս 4-ը վիրավորվել են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել Արսալ գյուղաքաղաքի մերձակայքում, երբ զինյալները ռումբը նետել են լիբանանյան բանկին պատկանող բեռնատարի վրա:
Այժմ Արսալի Ուադի Հմայդ և Մասյատա շրջաններում շարունակվում են լիբանանյան բանակի և զինված խմաբվորումների միջև բախումները: «Ալ Մանար» կայքը տեղեկացնում է, որ լիբանանյան բանակը ամրապնդում է իր դիրքերը Արսալում:
Սիրիական հակամարտության ընթացքում սիրիա-լիբիանանյան սահմանը մշտապես լարված է եղել, և պարբերաբար բախումներ են ընթացել Սիրիայի ընդդիմության և իշխանության կողմնակիցների միջև: Բախումները հիմնականում ընթացել են Ջաբալ Մահսեն և Բաբ աթ Թաբաննա թաղամասերի բնակիչների միջև: