Սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում՝ Արսալին մերձակա Ուադի Աթա շրջանում, նոյեմբերի 14-ին պայթյուն է որոտացել, որի հետևանքով լիբանանյան բանակի 4 զինվորներ վիրավորվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, վիրավորներից մեկը սպա է: Դեռ որևէ խմբավորում իր վրա չի վերցրել կատարվածի պատասխանատվությունը:
Արսալի շրջանը բախումների թատերաբեմ է դարձել լիբանանյան բանակի և Սիրիայում գործող «Ջաբհա ան Նուսրա» և «Իսլամական պետություն» ծայրահեղականների միջև:
Լիբանանում շարունակվում է անկայուն իրավիճակը: Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել Լիբանանի խորհրդարանին աշխատանքներ տանել հնարավորինս սեղմ ժամկետում հանրապետության նոր նախագահ ընտրելու համար:
Խորհրդարանը 14-րդ անգամ ձախողել է նախագահի ընտրությունը քվորումի բացակայության պատճառով: