Սիրիալիբանանյան սահմանի մոտ գտնվող Արսալի շրջանում փետրվարի 26-ին լիբանանյան բանակի և զինված խմբավորումների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով բանակի 5 ծառայող են վիրավորվել, այդ թվում՝ մեկ սպա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան լրատվամիջոցները, լիբանանյան բանակը զինյալների դեմ պայքարում օգտագործել է ծանր հերտանի: Բանակը առաջացել է դեպի Արսալի շրջանի Մայրամիեի բարձունքներն ու Նջասի հովիտները՝ վերահսկողություն հաստատելով նաև այնտեղ:
Լիբանանյան բանակն այսօր շարունակում է ռմբակոծել Ռաս Բաալբեքի բարձուների վրա գտնվող զինված խմբավորումների դիրքերը:
Ավելի վաղ բանակն ամբողջությամբ իր հակակշռի տակ էր առել Թալեթ Ջրաշը և իր դիրքերն ամրպնդել այնտեղ: Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող վայրում հայտնաբերվել և հաջողությամբ վնասազերծվել են 12 պայթուցիկ սարքավորում:
Սիրիական հակամարտության շուրջ 4 տարում սիրիալիբանանյան սահմանամերձ տարածքներում հաճախակի բախումներ են ընթանում: Լիբանանն ամրապնդել է իր ուժեր սահմանին՝ փորձելով խուսափել ԻՊ-ի հնարավոր ներխուժումներից: