Սիրիայի Կամիշլի քաղաքում հունվարի 24-ին որոտացած պայթյունի հետևանքով վիրավորվել է երկու հայ՝ Մհեր Պողոսյանը և Հակոբ Միրզոյանը: Այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:

 

Մայամի պողոտայի վրա գտնվող «Սթար» ճաշարանի մոտ ահաբեկչական պայթյունը ցնցել է քաղաքը: Նախնական տվյալներով՝ կա երեք զոհ, 6 վիրավոր, որոնցից մեկի վիճակը ծանր է:

 

Այդ շրջանում գտնվող խանութները պայթյունից զգալի վնաս են կրել:

 

Պայթյունի տարածքը շրջափակված է քաղաքացիական պաշտպանության ուժերի կողմից: Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ կատարվածն ահաբեկչական խմբավորումների կողմից հեծանիվի մեջ տեղադրված ականի պայթյունի հետևանք է: