Սիրիա-իրաքյան սահմանին հունիսի 20-ին տեղի ունեցած բախումների հետևանքով իրաքցի 34 զինծառայողներ են զոհվել: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, արյունալի բախումներ են ընթացել ԻԼԻՊ խմբավորման և կառավարական ուժերի միջև Անբարի ալ Կաիմ քաղաքի մերձակայքում: Իրաքյան ուժերը օդային հարվածներ են հասցնում է ԻԼԻՊ-ին:

 

Մյուս կողմից, բախումներ են ընթանում Թալաֆար քաղաքի օդանավակայանի մերձակայքում և Բաղդադի Լուտֆիա շրջանում:

 

ԻԼԻՊ-ը նախորդ շաբաթվանից լայնածավալ գործողություններ էր սկսել Իրաքի հյուսիսում: Նրանք ամբողջովին գրավել են Նինվե նահանգի Մոսուլ քաղաքը: Այժմ խմբավորումը պայքարում է Բայջիի նավթավերամշակման խոշոր գործարանի վրա հսկողություն հաստատելու համար:

 

Իրաքյան ուժերն իրենց հերթին հայտարարել են, որ լայնածավալ ռազմական գործողություններ են սկսում Մոսուլում և Թիրքիթում գտնվող ԻԼԻՊ խմբավորման անդամների դեմ: Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին նախօրեին հայտարարել էր, որ մի քանի տասնյակ սպաներ ազատվել են աշխատանքից' իրենց պատականությունը պատշաճ կերպով չկատարելու համար: