Մեծ Բրիտանիայի DSEI 2015 ռազմական տեխնիկայի ցուցահանդեսի կազմակերպիչները հրաժարվել են թույլ տալ Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությունը միջոցառմանը: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտնել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի արտաքին տնտեսական համագործակցության հարցերով տեղակալ Դմիտրի Շուգաևը:

 

 

«Անգլիական DSEI-2015 ցուցահանդեսը մերժում է ուղարկում: «Ձեզ չենք ուզում տեսնել այդ ցուցահանդեսում»»,- ասել է Շուգաևը:

 

 

DSEI-2015-ը տեղի կունենա Լոնդոնում սեպտեմբերի 15-18-ը: Այն առավելապես նվիրված է ցամաքային ռազմական թեմային: