Մայիսի 23-ից 25-ը անցկացվող «КАDEX-2018» սպառազինության և ռազմական տեխնիկայի 5-րդ միջազգային ցուցահանդեսին նպատակով Աստանա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: