«Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պայթեցրել են Հոմսի գազատարը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Սուրիա ալ-Էն» գործակալությանը:

 

Փրկարարներին հաջողվել է մարել հրդեհը:

 

ԻՊ-ի գրոհայինները նահանջել են Էշ-Շաէրայից արևելք գտնվող լեռնային տեղանք: Նրանց դիրքերին ավիահարվածներ են հասցնում սիրիական ռազմաօդային ուժերը: